Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ռիշար Կլայդերմանը` կրկին Երևանում

Ռիշար Կլայդերմանը` կրկին Երևանում
06.03.2017 | 22:16

Մարտի 18-ին, ժամը` 19:00-ին, կանանց միամսյակի առթիվ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա ֆրանսիացի հանրահայտ դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը:

Համերգի ընթացքում կհնչեն դաշնակահարի հանրահայտ և սիրված «Show time Murmurs», «Ballade pour Adeline», «Corazon de Nino», «Love at first sight», «Childhood memories», «Cinema Paradiso», «Spartacus», «Romeo and Juliet», «Blue Rondo», «America» և այլ ստեղծագործությունները:
Դասական, էթնիկ և ֆիլմերի երաժշտության գործիքավորող, կատարող
դաշնակահար Ռիշար Կլայդերմանը ծնվել է 1953ին, Փարիզում:
Դաշնամուրի առաջին դասերը ստացել է երաժիշտ հորից` դեռ վաղ տարիքում, իսկ ընդամենը 12 տարեկանում արդեն կոնսերվատորիայի ուսանող էր: Կլայդերմանը իր հիմնական ժամանակը նվիրել է կատարողական գործունեությանը: «Բալադ Ադելինի համար» ձայնասկավառակի թողարկումը նրան հանրահռչակ դարձրեց ողջ աշխարհում: Ձայնասկավառակը վաճառվեց աշխարհի ավելի քան 30 երկրներում 22 մլն օրինակով:
Կլայդերմանը ձայնագրել է ավելի քան 1300 մեղեդիներ, ստեղծել նոր ռոմանտիկ ռեպերտուար, յուրօրինակ ոճով՝ միավորելով դասական և փոփ երաժշտությունը:


Հանաճանաչ դաշնակահարը նշվել է համաշխարհային ռեկորդների
Գինեսի գրքում` որպես «the most successful pianist in the world» («աշխարհի ամենահաջողակ»):

Դիտվել է՝ 1598

Մեկնաբանություններ